ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ

 

«Գրանդ Տոբակո» ընկերության հիմնադրումը 1997 թվականին հանդիսացավ հայրենական արդյունաբերության վերակենդանացման կարևոր քայլերից մեկը: Ընկերության հիմնադիր Հրանտ Վարդանյանն ի սկզբանե շեշտը դրեց արտադրանքի որակի շարունակական բարձրացման վրա: Այդ ուղղությամբ կատարված տարիների քրտնաջան աշխատանքը թույլ տվեց ընկերությանը ոչ միայն գրավել տեղական շուկայի մեծ մասը, այլև դառնալ Հայաստանի խոշոր արտահանողներից մեկը՝ պարբերաբար մուտք գործելով նորանոր շուկաներ արտերկրում: Ընկերությունը իրականացրել է հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ՝ ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը՝ համագործակցելով հոսքագծեր և լաբորատոր սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների հետ: Վերազինմանն ուղղված մեծածավալ ներդրումները շարունակվում են նաև այսօր: Արտադրանքի հիմքը բարձրորակ հումքը և օժանդակ նյութերն են, որոնք ևս ձեռք են բերվում աշխարհի լավագույն մատակարարներից: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ ընկերության կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին և պարբերաբար ստուգվում է TUV միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:

Ընկերությունը դարձել է Հայաստանի արդյունաբերության կարևոր սյուներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել հայրենական տնտեսությունը: Այսօր «Գրանդ Տոբակո» ընկերությունն ապահովում է շուրջ 1500 աշխատատեղ, ինչպես նաև սպառում է գյուղացիական բազմաթիվ տնտեսությունների կողմից աճեցված ծխախոտահումքը՝ կայուն եկամուտ ապահովելով նաև այդ տնտեսություններում աշխատողների համար: Բացի այդ՝ վերջին տարիներին ընկերությունը մշտապես զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականները, իսկ 2019 թ. տվյալներով՝ գլխավորում է այդ ցանկը:

Մասիս Տոբակո, Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

 

Հայաստանում աճեցվող ծխախոտահումքի վերամշակման արդյունավետության բարձրացման նպատակով 2000 թվականին Մասիս քաղաքում հիմնադրվեց «Մասիս Տոբակո» ընկերությունը, իսկ երկու տարի անց ստեղծվեց նաև սիգարետի արտադրության նոր գործարան՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը: Արտադրանքի բարձր որակի շեշտադրումը և տարիների քրտնաջան աշխատանքը թույլ տվեցին ընկերությանը դառնալ Հայաստանի ամենախոշոր արտահանողներից մեկը՝ տարածելով «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ապրանքանիշերը դրսի շուկաներում: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության կողմից Հայաստանում առաջին անգամ արտադրվեցին «սլիմս» և «սուպեր սլիմս» տեսակի սիգարետներ: Այսօր ընկերությունը սիգարետից բացի արտադրում է նաև սիգար և նարգիլեի ծխախոտ:

Արտադրանքի բարձր որակն ապահովելու համար «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը իրականացրել է հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ՝ ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը՝ համագործակցելով հոսքագծեր և լաբորատոր սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների հետ: Վերազինմանն ուղղված մեծածավալ ներդրումները շարունակվում են նաև այսօր: Արտադրանքի հիմքը բարձրորակ հումքը և օժանդակ նյութերն են, որոնք ևս ձեռք են բերվում աշխարհի լավագույն մատակարարներից: Բացի այդ՝ ընկերության կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին և պարբերաբար ստուգվում է TUV միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը դարձել է Հայաստանի արդյունաբերության կարևոր սյուներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել հայրենական տնտեսությունը: Այսօր  ընկերությունն ապահովում է շուրջ 2500 աշխատատեղ, իսկ «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ձեռք բերվող գյուղացիական բազմաթիվ տնտեսությունների կողմից աճեցված ծխախոտահումքը կայուն եկամուտ է ապահովում նաև այդ տնտեսություններում աշխատողների համար: Բացի այդ՝ վերջին տարիներին «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը մշտապես գտնվում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում:

GRAND MARKETING
Վստահեցնում եմ , որ իմ երկրում ծխախոտի օգտագործման համար օրինական տարիքում եմ գտնվում: