ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է՝ ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ:
Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը սրտի կաթվածների, ուղեղի կաթվածների, քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության էմֆիզեմայի, և քաղցկեղի հիմնական ռիսկի գործոն է։
Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում: