Բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի սարքավորումներ է նվիրել զինվորական հոսպիտալին
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի չորս ժամանակակից բժշկական սարքավորում է նվիրել ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին: Շարժական գաստրոսկոպ, շարժական կոլոնոսկոպ, սոնոգրաֆ` ուլտրաձայնային հետազոտությունների համար և լապարասկոպիկ վիրահատական սարքավորում. այս սարքավորումների կարիքը հոսպիտալը շատ ուներ: Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորների համար:
01/11/2019
Բարեգործություն